

Բարությունը, որպես մարդկային համերաշխության ամենաիրական օրինակ, կարող է միավորել շատ մարդկանց՝ առանց լեզվական, կրոնական, ազգային կամ ռասսայական խտրականության”
Աշխարհը կարելի է շուռ տալ մեկ ցանկությամբ, իսկ երբ այդ ցանկությունը վերաճում է առաքելության, ապա դու արդեն հաղթել ես։ Հավատարիմ մնալով հայրենիքը ծաղկեցնելու իր առաքելությանը՝ դեռևս 2001 թվականին գործարար Արտակ Թովմասյանը հիմնեց “Սոզվեզդիյե” հիմնադրամը, որը 2011 թվականից վերանվանվեց “Թովմասյան” միջազգային հիմնադրամ։
Հիմնադրամն իր ողջ ներուժը կենտրոնացրել է առանցքային ոլորտներից՝ գիտության, մշակույթի և սպորտի զարգացմանն ու աջակցմանը, քանի որ հենց այսկերպ կարելի է հասարակությանն ու պետությանը տեղափոխել զարգացման նոր՝ ավելի բարձր փուլ։
Շուրջ 20-ամյա գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Մոլդովան, Աֆրիկան և այլն։ Գիտության, մշակույթի, սպորտի ոլորտում կազկակերպած բազմաթիվ միջոցառումները այն հզոր մոտիվի արտահայտումն են, որը հիմնադրամը որդեգրել է որպես առաքելություն և կոչում։
Բացի վերոնշյալ ծրագրերից, “Թովմասյան” հիմնադրամն աջակցել է հազարավոր մարդկանց, անօթևան ընտանիքներին, երեխաներին, կրթական հաստատություններին, մասնավոր ձեռնարկություններին, փրկել հարյուրավոր կյանքեր։ Նաև իր ծանրակշիռ դերակատարությունն է ունեցել և ունի Հայաստանում մեծ ծավալով բռնկված Քովիդ 19-ի դեմ առանցքային պայքարի գործում։
“Միասին մենք կարող ենք” կարգախոսը դարձավ փոփոխություններ բերող հզոր շարժիչը։
Ուզում եք աջակցել
մեր նախագծերին?
Կապ մեզ հետ
Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել
- +374 43 040704
ՀՀ տարածք
-
tovmasyanfoundation@all.me
-
Երևան, ՀՀ - Պարոնյան 40