«Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»

Մեր ծրագրի իրականացումը կախված է ձեր առատաձեռն նվիրատվություններից, բայց միշտ չէ, որ դրանք պետք է դրամական նվիրատվություններ լինեն։ Եթե դուք ունեք իր, որը կարող է օգտակար լինել, ապա միացիր Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի կողմից իրականավող աճուրդին և թո՛ղ Քո հետքը Նոր Հայաստանի պատմության էջերում: Աճուրդի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում #Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք: Եթե ուզում եք միանալ աճուրդին և կատարել ոչ դրամային նվիրատվություն, ուղարկեք լուսանկար WhatsApp +374 43 040704 համարին

ՀԱՅՏՆԻՆԵՐ

#1 - Պոլ Պոգբա, 2018թ աշխարհի չեմպիոն, «Մանչեսթեր Յունայթեդ» Նվիրաբերել է: (Kamo Adulyan) 900$

#2 Ամերիկյան աշխարհահռչակ դերասանուհի Միլա Յովովիչը՝ առավել հայտնի «Հինգերորդ տարրը», «Ժաննա դ'Արկ», «Հրացանակիրները» ֆիլմերից նվիրաբերել է իր ստորագրությամբ գլխարկ բարեգործական աճուրդի համար: (Artyom Avagyan) 700$

#3 Անատոլի Եվգենիևիչ Կարպով - սովետական և ռուս շախմատիստ և քաղաքական գործիչ, շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Նվիրաբերություն. «Կարպովի շախմատ»: Չեմպիոնի անունը կրող եզակի շախման: Մարմնավորում է ազգային բնույթի լավագույն հատկանիշները: Խորհրդանշական է, որ ռուսական շախմատի ձևավորումը պատրաստված է Ռուսաստանի ազգային ծառից` կեչիից: Մեկնարկային գին՝ 750$

#4 - ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի կողմից նվիրատվւթյունը: (Dro Dabidian) 950$

#5 - Ժան Էդեղն, «Էդեղն» ռեստորանի շեֆ-խոհարար, 3* Միշլենյան աստղ, Նվիրաբեր է իր խոհարարական հագուստը և հատուկ մաստերկլասս իր կողմից €3000արժողությամբ, Մեկնարկային գին՝ (Artyom Avagyan) 700$

#6 Արթուր Աբրահամ-Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ 2005-2009 թթ. Եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։ Նվիրաբերել է Գիրք մենամարտների նկարներով, DVD, limited edition շապիկ ու սիմվոլիկ ձեռնոցներ իր մակագրությամբ: (Artyom Avagyan) 750$

#7 - Վիկ Դարչինյան, Հայ հայտնի բռնցքամարտիկ, իննանգամյա չեմպիոն, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, Նվիրաբերել է իր սպորտային ձեռնոցները, (Artyom Avagyan) 800$

#8 - Ռոբերտ Էմմյան, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր։ Էմմիյանի ռեկորդը (8.86 մ), որը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ին, մինչ այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նվիրաբերել է իր սպորտային մարզահագուստ,որով ռեկորդներ է սահմանել. (Artyom Avagyan) 800$

#9 - Լեգենդար եգիչ Իոսիֆ Կոբզոնի ընտանիքը նվիրաբերել է երգչի բեմական հատուկ կոստյումը և ձայնասկավառակների հավաքածուն։ (Artyom Avagyan) 750$

#10 - Խորեն Հովհաննիսյան, Լեգենդար հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, «Արարատ» ֆուտբոլային ակումբ. (Artyom Avagyan) 550$

#11 Արսեն Գալստյան հայազգի ձյուդոիստ, օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի ոսկե մեդալակիր: Նվիրաբերել է իր մարզահագուստը: (Hovhannisyan Arthur) 750$

#12 Օլեգ Գոզմանով, Երգահան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Ռուսաստանի ազգային «Овация» մրցանակի յոթ անգամյա հաղթող: Նվիրաբերել է իր ստորագրությամբ վերնաշապիկ: (Artyom Avagyan) 700$

#13 Յուրի Սարգսյան, հայ ծանրամարտիկ (կիսաթեթև քաշ)։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1979), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Նվիրաբերել է վերնաշապիկ: Մեկնարկային գին՝ 250$

#14 Մոսկվայի հայկական առաջնորդանիստ եկեղեցին թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի գլխավորությամբ նվիրաբերել է Սուրբ Աստվածամոր արժեքավոր սրբապատկերը, Սբ Գրիգոր Լուսավորչի Մատյան Ողբերգության աղոթամատյանը: (Artyom Avagyan) 1250$

#15 Միխայիլ Զախարովիչ Շուֆուտինսկի: Սովետական ​​և ռուս էստրադային երգիչ, դաշնակահար, կատարող, երաժշտական ​​պրոդյուսեր: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2013): «Տարվա շանսոն» մրցանակի հաղթող: Նվիրաբերել է ինքնակենսագրական եզակի գիրք, որը լույս է տեսել 1998-ին, այժմ չի տպագրվում. առկա մի քանի օրինակներից մեկն է: Մեկնարկային գին՝ 300$

#16 Մարկոս Քեստաս և Ռուտա Մարիա: Տանգոյի աշխարհում մեծ նվաճումներ ունեցող հայտնի զույգը, աշխարհի ամենահայտնի առաջնություններում հաղթող ճանաչված, նույնպես միացել են մեր աճուրդին և նվիրել 3 ուսումնական առցանց դասեր իրենց կողմից` $350

#17 Միխայիլ Զախարովիչ Շուֆուտինսկի: Սովետական ​​և ռուս էստրադային երգիչ, դաշնակահար, կատարող, երաժշտական ​​պրոդյուսեր: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2013): «Տարվա շանսոն» մրցանակի հաղթող: Նվիրաբերել է իր մակագրությամբ վերնաշապիկ: (Artyom Avagyan) 350$

#18 Սիրուշո՝ բազմաթիվ հիթային երգերի կոմպոզիտոր, և հեղինակ: ՀՀ վաստակավոր արտիստ: Միակ հայ երգչուհին, ով 3 անգամ նոմինացվել է համաշխարհային World Music Awards-ում և իր գործունեության միջոցով նորովի մատուցել հայկական երգարվեստն ու մշակույթը: Նվիրատվություն՝ Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված համերգի ելույթից իր բեմական հագուստը՝ «հայկական չուխան»՝ պատրաստված հատուկ Սիրուշոյի համար, որ կրել է Մոսկվայի Կրեմլի համերգասրահում: (Artyom Avagyan) 700$

#19 Արմեն Լյուդվիգի Նազարյան։ հայ նախկին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի վեցակի , աշխարհի եռակի , օլիմպիական կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։ Նվիրաբերել է իր համազգեստը: (Artyom Avagyan) 400$

#20 Լևան Մչեդլիձե - վրացի ֆուտբոլիստ, «Դինամո» ֆուտբոլային ակումբի հարձակվող: Նվիրաբերել է ֆուտբոլային շապիկ և գնդակ։ (Artyom Avagyan) 500$

#21 ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես միացել է մեր աճուրդին և նվիրաբերել «Հայոց բանակի» գլխարկ և շապիկ: Մեկնարկային գին՝ 250$

#22 Վիկտոր Ցիգանկով - ուկրաինացի ֆուտբոլիստ, «Դինամո» ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան: Նվիրաբերել է ֆուտբոլային մարզաշապիկ իր ստորագրությամբ։ Մեկնարկային գին՝ 600$

#23 WITSA- ի Նախագահը և CISA- ի խորհրդի անդամ Իվոն Չիուին նվիրաբերել է WCIT 2020 VIP փաթեթ։ (Kamo Adulyan) 700$

#24 - Հենրիխ Մխիթարյան, Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Արսենալ» ակումբի կիսապաշտպան, հիմա հանդես է գալիս «Ռոմա» իտալական ակումբում, Հայաստանի և Ուկրաինայի բազմակի չեմպիոն, ինն անգամ համարվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Նվիրաբերել է վերնաշապիկն իր ստորագրությամբ, (Artyom Avagyan) 1300$

#25 Շապիկ «Միասին մենք կարող ենք» ՝ծրագրի մասնակիցների ստորագրություններով

#26 Ջիվան Գասպարյան - հայ երաժիշտ , կոմպոզիտոր, հայկական ազգային երաժշտության գիտակ, դուդուկի վարպետ: ՀՍՍՀ ժողովրդական արտիստ: Նվիրաբերել է իր և թոռան՝ կրտսեր Ջիվան Գասպարյանի գործիքային դուդուկը: Մեկնարկային գին՝ 550$

#27 Սոս և Վիկտորյա Պետրոսյաններ - աշխարհահռչակ իլլյուզոնիստներ, աշխարհի ռեկորդակիրներ, ովքեր չորս անգամ հայտնվել են Գինեսի գրքում: Միացել են բարեգործական. աճուրդին և նվիրաբերել իրենց երեք բեսթ-սելլեր յուրահատուկ գրքերը: Մեկնարկային գին՝ 550$

#28 Ջոզեփ Բարտոմեու - Կատալոնական «Բարսելոնայի» ակումբի նախագահը ևս միացել է աճուրդին և նվիրաբերել հատուկ. մարզաշապիկ իր իսկ մակագրությամբ: Մեկնարկային գին՝ 550$

ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

#29 Արման Մալյան։ Բարսելոնա ակումբի պատվավոր անդամ։ Նվիրաբերել է «Բարսելոնա» ակումբի ֆուտբոլային շապիկ։ Մեկնարկային գին՝ 500$

#30 Տաթև Առաքելյան: «Տաթև Շահենի» ապրանքանիշի դիզայներ և հիմնադիր, նվիրաբերել է ձեռագործ պայուսակ: Մեկնարկային գին՝ 250$

#31 Նկարիչ Գրիգորյան Վովա - նվիրաբերել է նատյուրմորտ (չափը ՝ 30 x 50): Մեկնարկային գին՝ 550$

#32 Նկարիչ Գրիգորյան Արթուր - նվիրաբերել է յուղաներկով կտավը (չափը ՝ 50 x 34): Մեկնարկային գին՝ 550$

#33 Նկարիչ Գրիգորյան Արթուր - նվիրաբերել է յուղաներկով կտավը (չափը ՝ 40 x 30): Մեկնարկային գին՝ 550$

#34 Նկարիչ Վարդանյան Արուսիկ - նվիրաբերել է իր կտավներից (չափը ՝ 30 x 40): Մեկնարկային գին՝ 550$