Միասին Մենք Կարող ենք cover

Միասին Մենք Կարող ենք

Մայիսի 2- ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեկնարկեց «Միասին մենք կարող ենք» Anti COVID-19 միջազգային բարեգործական մարաթոն՝ 10 ժամ տեւողությամբ համերգային ծրագրով (Բաժանորդագրվի՛ր եւ դիտի՛ր - Youtube)՝ նպատակ ունենալով պայքարել համաճարակի դեմ եւ տարածել բարություն ամբողջ աշխարհում: Մարաթոնի սահմանները ներառել են աշխարհի 4 մայրցամաքները՝ ավելի քան 120 հայ եւ աշխարհահռչակ հայտնի աստղերի մասնակցությամբ:

«Միասին մենք կարող ենք» մարաթոնի ողջ հասույթը, միջոցառման շրջանակներում ստեղծված անկախ խորհրդի վերահսկողության ներքո, տրամադրվեց Հայաստանում COVID- 19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելով առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ սարքավորումներ եւ համապատասխան դեղորայք:

Հանգանակությունները դեռ շարունակվում են:


 

Հասույթի հավաքագրման ողջ ընթացը հասանելի է առցանց եւ վերահսկվում է անկախ մարմիններից կազմված խորհրդի կողմից: Մեր հիմնադրամն անում է հնարավոր ամեն բան՝ ողջ ծրագրի թափանցիկությունն ապահովելու համար:

Նախագծի շրջանակում միացի՛ր #twecan չելլենջին, փրկի՛ր կյանքեր եւ թո՛ղ Քո հետքը Նոր պատմության էջերում:

Կիսվի՛ր Քո սելֆիով սոցիալական ցանցերում, նշիր #twecan հեշթեգը.

Չելլենջի բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը կօգտագործվեն նոր տեսահոլովակում՝ համաշխարհային աստղերի մասնակցությամբ:

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40