«Միասին Մենք Կարող ենք» ։ Միասին Բեյրութի համար cover

«Միասին Մենք Կարող ենք» ։ Միասին Բեյրութի համար

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, ի դեմս բարերար Արտակ Թովմասյանի, մեծ օգնություն է ցուցաբերել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետեւանքով տուժած հայկական համայնքին։ Նվիրատվության՝ 1 տոննա քաշով 120 արկղերը ներառում են սնունդ, հագուստ եւ հիմնական առաջին անհրաժեշտության պարագաներ:
 
Օգնությունը Բեյրութ է տեղափոխվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Արտակ Թովմասյանի անմիջական ուղեկցությամբ եւ հանձնվել է Լիբանանի վերականգնման միասնական հանձնախմբին, որի կազմում են լիբանանահայ համայնքի երեք հարանվանությունների ղեկավարները, երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ երեք բարեսիրական կուսակցությունների ղեկավարները։ 
 
Բեյրութ կատարած այցի ընթացքում Արտակ Թովմասյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ, ով իր խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքն է արտահայտել «Թովմասյան» հիմնադրամի ծավալած գործունեության եւ լիբանանահայությանն օժանդակելու համար։ Ստացված աջակցությունը բաշխվում է հավասարաչափ՝ առավելագույնս թիրախավորված եւ արդյունավետորեն նպատակին ծառայեցնելու համար։ 
 

slide 19
slide 20

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40