«Միասին Մենք կարող ենք» համերգի վերաբերյալ մամլու ասուլիս cover

«Միասին Մենք կարող ենք» համերգի վերաբերյալ մամլու ասուլիս

«ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր՝ VR տեխնոլոգիաների միջոցով և ճանաչված հայ արտիստների մասնակցությամբ։ Համերգն  ուղիղ կհեռարձակվի միաժամանակ Երևանից և Լոս Անջելեսից՝ մայիսի 2-ին Երևանի ժամանակով ժամը 20:20-ին, և Լոս-Անջելեսի ժամանակով՝ առավոտյան 9:20։

Այսօր տեղի ունեցավ աննախադեպ համերգի վերաբերյալ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին  «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, երգիչներ Ալլա Լևոնյանն ու Սարո Թովմասյանը։

Իր բացման խոսքում Արտակ Թովմասյանն ասաց, որ բարեգործական համերգն առայժմ աննախադեպ է, որից ստացված ողջ հասույթը կուղղվի COVID-19-ի դեմ պայքարին՝ համապաստախան շնչառական սարքավորումներ և դեղորայք ձեռք բերելու համար։

«Դրա համար մենք ստեղծել ենք հասարակական անկախ հանձնաժողով, որի անդամներից շատերն այստեղ են։ Գումարները պետք է հսկվեն ընդհանուր խմբի կողմից։ Խմբի բժիշկ անդամները կորոշեն, թե բժշկական սարքավորումներից ու դեղորայքից որն է առաջնային՝ ձեռք բերելու համար»,-ասաց Արտակ Թովմասյանը։

Արտակ Թովմասյանը նշեց, որ  կազմակերպված միջոցառմանը համաձայնություն են տվել մասնակցելու մեր մշակութային աշխարհի ներկայացուցիչների մեծամասնությունը, սակայն երևի ոչ բոլորին են հասցրել տեղեկացնել, բայց մի մասն էլ, իմանալով նախաձեռնության մասին, շարունակում են միանալ մինչև այսօր՝ տարբեր երկրներից։

 

Նախապատրաստական աշխատանքների հետ կապված Արտակ Թովմասյանն ասաց, որ մինչև այժմ էլ աշխատանքները շարունակվում են, բոլորն ակտիվ մասնակցում են ու կազմակերպված անում են ամեն ինչ, որ համերգը լինի ամենաբարձր մակարդակով։ Թովմասյանի խոսքերով, աստղերի մեծամասնությունն իր առաջարկին համաձայնել է՝ առանց բարձրացնելու հոնորարների մասին հարց, ընդհակառակը, պատրաստ են իրենց արվեստը նվիրել հանգանակության համար այս ժամանակահատվածում, որը պետք է լինելու մեր ժողովրդին։

 

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40