Խաղաղությունը՝ զինվորի աչքերով cover

Խաղաղությունը՝ զինվորի աչքերով

Հունվարի 28-ին՝ բանակի տոնի կապակցությամբ, այցելեցինք «Արթմեդ» բժշկական կենրոնում բուժում ստացող զինվորներին, շնորհավորեցինք նրանց, կարող ենք ասել՝ մեզ մոտ ստացվեց պարգեւել զինվորներին դրական լիցքեր, հիվանդանոցային ծանր մթնոլորտը թեւթեւացնել, ինչպես նաեւ զինվորների հետ միասին նկարեցինք կտավներ՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով» խորագրով։
 
Նախաձեռնությանը միացան նաեւ Նկարիչների միության մի քանի տաղանդավոր նկարիչներ, որոնք այդ ընթացքում օգնեցին զինվորներին` իրենց պատկերացումները փոխանցել կտավին։
 
Նախաձեռնության շրջանակներում նկարված կտավների աճուրդ-վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի առողջական ծանր վիճակում գտնվող զինվորների բուժմանը։ Ծրագրի ամբողջ ընթացքը թափանցիկ է եւ հասանելի մեր պաշտոնական էջերում։ Հիմնադրամի կողմից ստեղծված անկախ խորհուրդի վերահսկողության ներքո` նախագծի ամբողջ հասույթը կտրամադրվի տարբեր բուժհաստատություններում գտնվող զինվորներին՝ փրկելու համար նրանց կյանքը։
 
Այս կարեւոր նախաձեռնության շնորհիվ` մենք կկարողանանք օգնել ու փրկել մեր զինվորներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր կյանքի համար։
 
 
slide 60
slide 61
slide 62
slide 63
slide 64
slide 65
slide 66
slide 67
slide 68
slide 69

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40