«Միասին Մենք Կարող ենք» ամփոփիչ մամլու ասուլիս cover

«Միասին Մենք Կարող ենք» ամփոփիչ մամլու ասուլիս

Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 2-ին մեկնարկած «Միասին մենք կարող ենք» ծրագրի ու դրա շրջանակում համախմբման արդյունքում մենք կարողացանք Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին տրամադրել այնպիսի սարքավորումներ, որոնց կարիքը դրանք ունեին։  Ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը՝ ամփոփելով  հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառումը։

«Մեզ մոտ դա ստացվեց, ծրագիրը մենք իրականացրեցինք 100 տոկոսով։ Բավարարվեցին ներկայացված բոլոր հայտերը»,-ասաց նա։

Ա. Թովմասյանը ներկայացրեց, երբ ապրիլի 3-ին որոշում կայացվեց, հաջորդ օրը սկսկեցին առաջին զանգեր կատարել, այդ պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ  770 հիվանդ կար, 7 մահ էր գրանցվել։

Մայիսի 2-ին, երբ  կազմակերպվեց համերգը, կար վարակման 125 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը  2148 էր։

«Մեկ ամսում դեպքերի թիվն ավելացել էր մոտ 1500-ով։ Երբ սկսկեցինք հավաքագրված գումարներով նվիրատվությունները տրամադրել, առաջինը Վանաձորում էր՝ հունիսի 3-ին։ Այսինքն 40 օրվա ընթացքում մենք կարողացանք առաջին օգնությունը տրամադրել, այդ օրը արդեն վարակակիրների թիվը հասել էր 16 հազար։ Երբ երբ մենք կոչ էինք անում մասնակցել բարեգործական համերգին՝ նշում էինք,  մասնակցեք, որ կայքններ փրկենք, հենց դա ի նկատի ունեինք, թե ինչ կարող է լինել մեկ կամ երկու ամիս հետո, իսկ այսօր ընդհանուր վարակվածների թիվը հասել է 39 հազարի, ինչը ցույց է տալիս, թե մեր համերգն ու ակցիան ինչքանով էին ակտուալ»,-ասաց նա։

Հիմնադրամի հոգաբարձուների նախագահի խոսքով, իրենց նպատակներից մեկն էլ  կորոնավիրուսի պայմաններում կանոնների՝ դիմակների կրման, սոցիալական հեռավորության  պահպանման ուսուցումն էր, ինչի մասին բազմիցս հայտարարել են բարեգործական համերգի կազմակերպիչներն  ու մասնակիցները, իսկ համերգն էլ անցկացվել է բոլոր այդ կանոններին խիստ հետևելով։

«Մեր մյուս ցանկությունն էր ցույց տալ, որ դժվար իրավիճակներում մենք կարող ենք համախմբել, միասնական լինել։ Դա ստացվեց։ Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ միայնակ ոչինչ անել չի կարող, մտածում են, ես 500, 1000 դրամ, բայց այնտեղ միլիոններ են պետք։ Այս ծրագրի արադյունքում բոլորն իրենց  կարողության չափով կարողացան օգտակար լինել, մենք ունեցել ենք 2500 հանգանակություն, որի արդյունքում կարողացանք ապահովել բոլոր հայտերը, ինչպես նաև ընդգծեցին սոցիալական պատասխանատվության կարևորությունը»,-ասաց նա։

 

 

 

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40