
Դասընթաց՝ «Մեր տուն» ՀԿ սաների համար
20 Հունվարի, 2022
Կրթաթոշակներ՝ լավագույն ուսանողներին
10 Հուլիսի, 2021
«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը ուսումնական առաջադիմություն ունեցող երեք լավագույն ուսանողի կրթաթոշակ հանձնեց։
Շտապօգնության շարժակազմը համալրվել է նոր մեքենաներով
11 Հունիսի, 2021
«Թովմասյան» միջազգային հիմնադրամը շտապբուժօգնությանն է նվիրել 4 նոր մեքենա՝ հագեցած անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Աչքի անվճար հետազոտություն Լիբանանից հրավիրված պրոֆեսորի կողմից
10 Հունիսի, 2021
«Թովմասյան» հիմնադրամի և բարերարների համագործակցությունը տվեց իր դրական արդյունքը։
Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
28 Հուլիսի, 2020
Հուլիսի 28-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հանդիպում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ
28 Հուլիսի, 2020
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հրավերով «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը եղել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում, ծանոթացել ներկայիս պայմաններին և նյութատեխնիակական բազային, որտեղ դեռ 2017 թվականից Կարեն Սարգսյանի առաջարկով հիմնադրամը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել շենքային նոր պայմանների կառուցման համար։
«Միասին Մենք Կարող ենք» Արցախ
28 Հուլիսի, 2020
Հուլիսի 28-ին «Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ այցելեց Արցախի Հանրապետություն։ «Միասին Մենք Կարող ենք» նախաձեռնութայն շնորհիվ հիմնադրամն ամբողջությամբ բավարարեց Արցախի Առողջապահության նախարարության կողմից ստացված հայտը։ Հիմնադրամը Մարտակերտի հիվանդանոցին նվիրաբերեց նոր շարժական ուլտրաձայնային ախտորոշիչ սարք Sonoscape E1 EXP։
«Միասին Մենք Կարող ենք» Նորք Ինֆեկցիոն Հիվանդանոց
10 Հուլիսի, 2020
«Միասին Մենք Կարող ենք» նախաձեռնության շնորհիվ հուլիսի 10- ին «Թովմասյան» հիմնադրամն ամբողջությամբ բավարարեց Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի կողմից ներկայացված հայտը։ Հիվանդանոցը սպասարկում է COVID-19-ով վարակված հիվանդների գերակշիռ մեծամասնությանը։ Ստացված հայտին համապատասխան հիմնադրամն ինֆեկցիոն հիվանդանոցին տրամադրեց երեսուն հիվանդի մահճակալ եւ հիսուն պուլսօքսիմետր։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
03 Հուլիսի, 2020
Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ:
«Միասին Մենք Կարող ենք» ՀՀ Ոստիկանություն
24 Հունիսի, 2020
Վերջին սերնդի բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նվերն է ոստիկանությանը։ Հունիսի 23-ին այն պաշտոնապես հանձնվեց ոստիկանության պոլիկլինիկային։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, ոստիկանության բժշկական վարչության, պոլիկլինիկայի, հոսպիտալի ղեկավար կազմն ու բուժանձնակազմը։
«Միասին Մենք Կարող ենք» ՀՀ Պաշտպանության նախարարություն
17 Հունիսի, 2020
Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։
«Միասին Մենք Կարող ենք» Վանաձոր եւ Գյումրի
13 Հունիսի, 2020
Նախաձեռնությունը կրում էր մասշտաբային բնույթ, որի շրջանակներում միացան հարյուրից ավելի միջազգային աստղեր, սահմանները ներառեցին աշխարհի ավելի քան 4 մայրցամաքներ: Եվ ինչպես տեսնում ենք, հավաքագրված գումարները ծառայեցին իրենց հիմնական նպատակին: Թովմասյան Բարեգործական հիմնադրամը, Վանաձորի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցների ներկայացրած հայտերի հիման վրա եւ անկախ հասարակական խորհրդի որոշմամբ, հավաքագրված գումարներից ավելի քան 50 մլն դրամն ուղղեց մարզային հիվանդանոցներ՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
«Թովմասյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակները
20 Սեպտեմբերի, 2018
2018 թվականի սեպտեմբերի 20-ին ՝ ՀՀ Անկախության տոնի նախօրեին, Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այցելեց համալսարան։
Ուզում եք աջակցել
մեր նախագծերին?
Կապ մեզ հետ
Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել
- +374 43 040704
ՀՀ տարածք
-
tovmasyanfoundation@all.me
-
Երևան, ՀՀ - Պարոնյան 40