Կրթաթոշակներ՝ լավագույն ուսանողներին cover

Կրթաթոշակներ՝ լավագույն ուսանողներին

«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը ուսումնական առաջադիմություն ունեցող երեք լավագույն ուսանողի կրթաթոշակ հանձնեց։

Արտակ Թովմասյանը վստահեցրեց՝ արդեն 3 տարվա պատմություն ունեցող համագործակցությունն ունենալու է շարունակական բնույթ` բնականաբար հագեցած լինելով նոր նախաձեռնություններով ու նոր ծրագրերով։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը նկատեց, որ կրթաթոշակների հանձնումը խթանիչ հանգամանք է ուսանողների համար, սակայն ուսանողն էլ իր հերթին պետք է ակտիվ լինի՝ նոր ծրագրեր, նոր մոտեցումներ և լուծումներ առաջարկելով:

Համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանի կարծիքով՝ կրթաթոշակը թևեր է տալիս ուսանողներին, իսկ նախաձեռնությունը՝ մոտիվացնում, որպեսզի ուսանողներն էլ ավելի ջանք ու եռանդ ներդնեն ուսման մեջ։

Միջոցառման ավարտին` ուսանողները մեծ ոգևորությամբ շնորհակալական խոսքեր հնչեցրին տնօրինությանը, հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ իրենց կողքին լինելու և մշտապես աջակցելու համար։

 
 

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40