«Միասին Մենք Կարող ենք» ՀՀ Պաշտպանության նախարարություն cover

«Միասին Մենք Կարող ենք» ՀՀ Պաշտպանության նախարարություն

Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը:

Զորակոչիկները թեստավորվելու են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, որի նպատակը իմունոգլոբուլինների (հակամարմինների) հայտնաբերումն է։ Ախտորոշման գործընթաց է տևում է մոտ մեկ ժամ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր խոսքում կարևորել է հիմնադրամի աջակցությունը հատկապես ամառային զորակոչի նախաշեմին։ Օրեր անց կմեկնարկի զինված ուժերի համալրման հերթական գործընթացը, որն այս տարի իրականացվելու է արտակարգ պայմաններում և զինակոչիկները վիճակահանությանը մասնակցելու են նմուշառում անցնելուց հետո։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում հիմնադրամն իր նախաձեռնության շրջանակում կարողացել է օգնություն ցուցաբերել մի շարք հաստատությունների՝ Գյումրու, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցներին, Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցին: Թովմասյանն ընդգծում է, որ շարունակելու են պայքարել համավարակի դեմ:

 

 

slide 3
slide 4
slide 5
slide 6
slide 7
slide 8

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40