Շտապօգնության շարժակազմը համալրվել է նոր մեքենաներով cover

Շտապօգնության շարժակազմը համալրվել է նոր մեքենաներով

«Թովմասյան» հիմնադրամը Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ին որպես նվիրատվություն հանձնեց 4 շտապօգնության մեքենա: 
Եվս 16-ը մեքենա մասնավոր և պետական ԲԿ-ներին կհանձնվեն եկող շաբաթվա ընթացքում: 
«2020 թվականը բավական ծանր տարի էր: Ամբողջ ընթացքում ծառայության անձնակազմն աշխատել է առանց դադարի: Երևանի շտապբուժօգնությանը մատուցված այս նվերն, իսկապես, տեղին էր և ժամանակին»,-ընդգծել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
 
Մեր հիմնադրամը իր և բժշկական կենտրոնների անունից երախտագիտությունն է հայտնում աշխարհասփյուռ հայ բարերարներին՝ հանձնինս Արման Մայիլյանի, Արթուր Աբրահամի, Տիգրան Մկրյանի, Մայք Գուլյակուբյանի, Գարիկ Գալստյանի, Արթուր Մխիթարյանի, Նորիկ Գևորգյանի, Խաչիկ Կարապետյանի, Արթուր Միրզոյանի և Արկադիկ Իսախանդյանի: 
Ձեր գործն անգնահատելի է և օգնում է դարձնել մեր երկիրը էլ ավելի լավը:
 
slide 398
slide 399

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40