
«Թովմասյան» հիմնադրամը «Մեր տուն» ՀԿ սաների համար նախաձեռնել է դասընթաց դիմահարդար Հրանուշ Եղոյանի մասնակցությամբ, ով աղջիկների հետ զրուցեց մաշկի խնամքի, կոսմետիկ միջոցների օգտագործման ձևերի և դիմահարդարման գաղտնիքների մասին, սովորեցրեց ինչպես գեղեցիկ շպարվել և ներկայանալ հանրությանը:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների կարողությունների զարգացմանը և կատարելագործվել՝ շփվելով ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Ծրագրի իրականցման համար մեզ էր միացել The Body Shop բրիտանական ապրանքանիշը, որը ներկայացնում է օրգանիկ բաղադրիչներով կոսմետիկ միջոցներ: Բացի պատրաստած գեղեցիկ նվերներից ընկերությունն առաջարկեց աղջիկներին աշխատանքի անցնել հենց իրենց մասնաճյուղերում:
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում մեր հիմնադրամը «Այբ» հիմնադրամի և Յունիսեֆ Հայաստանի հետ համատեղ իրականացրեց «Կյանքի հիմնական հմտություններ»-ի վերաբերյալ դասընթացներ՝ նախատեսված մինչև 17 տարեկան երեխաների համար և տրամադրվեց անհրաժեշտ հիմնարար ուսումնական գործիքներ որակյալ ապագայի և կյանքի ձևավորման համար։
Ուզում եք աջակցել
մեր նախագծերին?
Կապ մեզ հետ
Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել
- +374 43 040704
ՀՀ տարածք
-
tovmasyanfoundation@all.me
-
Երևան, ՀՀ - Պարոնյան 40