
«Միասին Մենք Կարող ենք» նախաձեռնության շնորհիվ հուլիսի 10- ին «Թովմասյան» հիմնադրամն ամբողջությամբ բավարարեց Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի կողմից ներկայացված հայտը։ Հիվանդանոցը սպասարկում է COVID-19-ով վարակված հիվանդների գերակշիռ մեծամասնությանը։ Ստացված հայտին համապատասխան հիմնադրամն ինֆեկցիոն հիվանդանոցին տրամադրեց երեսուն հիվանդի մահճակալ եւ հիսուն պուլսօքսիմետր։
Մհեր Դավիդյանց /Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն/. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Թովմասյան» բարեգործական հիմնադրամին այս ծանր շրջանում մեզ աջակցելու հմարա։ Հիմա մենք վստահ ենք, որ կարող ենք մեր հիվանդների համար ապահովել համապատասխան պայմաններ»,- ասում է Մհեր Դավիդյանցը։
«Թովմասյան» հիմնադրամն ամբողջությամբ բավարարել է նաեւ Գյումրու եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցներից, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ-ից եւ ՀՀ Ոստիկանության Բուժվարչությունից ստացված հայտերը։
Արտակ Թովմասյան. «Անկախ խորհրդի որոշմամբ մենք օգնել ենք բոլոր նրանց, ովքեր այս վիրուսի հետեւանքով ունեին օգնության կարիք։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությանը եւ մեզ հետ փրկել կյանքեր։ Միջոցների հավաքագրումը դեռ շարունակվում է, քանի որ շարունակվում եւ ուժգնանում է նաեւ պանդեմիան»,- ասում է Արտակ Թովմասյանը։
Սոնա Ռուբենյան /Երգչուհի/. «Մենք մեր երգերով միացանք այս նախաձեռնությանը եւ հիմնադրամին օգնեցինք փրկել կյանքեր ու տարածել դրական լիցքեր ամբողջ աշխարհում»։
Գրիշա Աղախանյան /Շոումեն/. «Հիմնադրամի այս նախաձեռնությունն իրոք կարեւոր է մեր երկրի համար»։
Աշոտ Ղարայան /Շոումեն/. «Մեզ համար անգամ մի ցենտը մեծ օգնություն է։ Գումարների հավաքագրումը շարունակվում է, դուք կարող եք մեզ միանալ աշխարհի տարբեր ծայրերից»։
Ուզում եք աջակցել
մեր նախագծերին?
Կապ մեզ հետ
Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել
- +374 43 040704
ՀՀ տարածք
-
tovmasyanfoundation@all.me
-
Երևան, ՀՀ - Պարոնյան 40