«Միասին Մենք Կարող ենք» Արցախ cover

«Միասին Մենք Կարող ենք» Արցախ

Հուլիսի 28-ին «Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ այցելեց Արցախի Հանրապետություն։ «Միասին Մենք Կարող ենք» նախաձեռնութայն շնորհիվ հիմնադրամն ամբողջությամբ բավարարեց Արցախի Առողջապահության նախարարության կողմից ստացված հայտը։ Հիմնադրամը Մարտակերտի հիվանդանոցին նվիրաբերեց նոր շարժական ուլտրաձայնային ախտորոշիչ սարք Sonoscape E1 EXP։

Հիվանդանոցի տնօրեն Գագիկ Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս շարժական սարքն իրենք կարող են օգտագործել  ոչ միայն Մարտակերտի հիվանդանոցում, այլեւ հարակից այլ լաբորատորիաներում։ Այս սարքը մեզ հնարավորություն է տալիս սպասարկել հիվանդին, որտեղ էլ որ նա լինի։

Արցախ այցի ընթացքում ներկա էին նաեւ «Միասին Մենք Կարող ենք» համերգի մասնակիցներ Սարո Թովմասյանն ու Հայկ Ղեւոնդյանը։

Սարո Թովմասյան. «Մենք ուրախ ենք մասնակցել այս նախաձեռնությանը եւ մեր ձայնի միջոցով փրկել մարդկանց։ Մաղթամում եմ բոլորին առողջություն»։

Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ ԱՀ Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ, ով իր մեծ գնահատական ու շնորհակալական խոսքն ուղղեց հիմնադրամին նման օգնության ու նախաձեռնության համար։

 

slide 13

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40