Բարության արկղը - Project Cover

Բարության արկղը

Պատրաստի՜ր եւ նվիրի՜ր քո արկղն Արցախից եկած ընտանիքներին։

«Թովմասյան» հիմնադրամը շարունակում է աջակցել Արցախցի ընտանիքներին ու մանուկներին, եւ այս անգամ օգնության շրջանակներում կազմակերպել ենք հետաքրքիր նախագիծ՝ #aboxofkindness՝ ձեր բարության արկղը։

Ի՞նչ է ենթադրում բարության արկղը…

Դուք ինքներդ պատրաստում եք ձեր անվանական արկղը, որը կուղղվի Արցախից եկած ընտանիքներին։

⠀Արկղերի պարունակությունը կարող եք ընտրել ինքներդ՝

⠀⁃ Babybox

⠀Մանկահասակ երեխաների համար նախատեսված արկղ՝ մանակակն սնունդով, տակդիրներով, մանկական տաք հագուստով, հիեգիենայի պարագաներով՝  մանկական շամպուն, մանկական օճառ, թաց անձեռոցիկներ, երեխաների հագուստը լվանալու համար փոշի եւ այլն։

⁃ Winter Box

⠀Ձմեռային արկղ՝ արդեն իսկ տեսակավորված ձմեռային հագուստներով՝ մանկահասակների, պատանիների կամ մեծերի համար նախատեսված։ Հագուստները կարող են ներառել վերարկու, տաք սվիտեր, գլխարկ, շարֆ, ձեռնոց, երկարաճիտ ձմեռային կոշիկներ եւ այլն։ Կանխավ խնդրում ենք՝ հագուստները լինեն բարվոք եւ պիտանի վիճակում. հիշենք՝ մենք հագուստը տրամադրում ենք մարդկանց, ովքեր դա պատրաստվում են կրել։

⁃ Hygiene Box

Հիգիենայի պարագաներով լի արկղ՝  օճառ, շամպուն, լոգանքի գել, անձեռոցիկներ, լվացքի փոշի, ամանի հեղուկ, սափրիչ եւ այլն։

⁃ Food box⠀

Սննդի արկղ, որը ներառում է հիմնականում չոր սնունդ՝ բրինձ, ձավար, մակարոն, հաց, պահածոներ, քաղցրավենիք եւ այլն։⠀

Ձեր պատրաստած արկղերը կարող եք մոտեցնել մեր հավաքատեղիում՝  Պարոնյան 40 հասցեում գտնվող “Dvin Music Hall”։

Կարող եք միանալ նաեւ մեզ՝ բաժանելու արկղերը Արցախցի ընտանիքներին։

Բարությունը սահմաններ չունի, ակնկալիքներ ու չափ չունի։ Միասին կարող ենք մեր փոքր քայլերով՝ օգնել կարիքավորներին։

Այս անգամ հերթը ձերն է՝ ստեղծելու ու նվիրելու ձեր բարության արկղը։

⠀Հ.Գ Արկղերի նշված պարունակությունը պարտադիր չէ, բայց ցանկալի։

653,760

հավաքված ֏1,000,000 նպատակից

0 օր մինչ ավարտը

Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40