• 1988 թ, երբ հիմնադրամն իր գործունեությունը դեռ չէր էլ սկսել, Արտակ Թովմասյանը Իոսիֆ Կոբզոնի հետ համատեղ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անմիջապես մեծ ահռելի օգնություն ուղարկեցին բոլոր տուժածներին:

    1988
  • Թովմասյան բարեգործական հիմնադրամը միջազգային բարեգործական հիմնադրամ է` նվիրված գիտության, մշակույթի և սպորտի զարգացմանը: Կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին ՝ «Սոզվեզդիե» անվամբ:

    2001
  • 2017-ի մայիսին այն վերանվանվեց, բայց տեսլականը մնաց նույնը. հնարավորություններ և համապատասխան պայմաններ ստեղծել ԱՊՀ բոլոր երկրներում գիտության, մշակույթի և սպորտի տարբեր ոլորտների զարգացման համար:

    2017
  • 2017 մայիսին հիմնադրամի հովանավորությամբ՝ Արտակ Թովմասյանի և Իոսիֆ Կոբզոնի գլխավորությամբ վերանորոգվեց Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի երևանյան ֆիլիալը:

    2017
  • 2018 International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Արտակ Թովմասյանը ճանաչվեց «2017-ի տարվա մեցենատ»:

    2018
  • 2019 Օգոստոսի 26-ին Dvin Music Hall-ում պաշտոնապես մեկնարկեց միջազգային լուսանկարչական փառատոնը, որն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում հիմնադրամի աջակցությամբ։ Փառատոնին մասնակցեցին լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից և այլն:

    2019
  • 2019 Հիմնադրամի հովանավորությամբ հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի արտիստների մասնակցությամբ կազմակերպվեց մեծ բարեգործական հուշ-երեկո՝ նվիրված Իոսիֆ Կոբզոնի հիշատակին: Միջոցառման ողջ հասույթն ուղղվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

    2019
  • 2020թ մայիսին համաճարակի պայմաններում հիմնադրամը միջազգային մեծ արշավ սկսեց՝Anti Covid-19, որին միացան 120-ից ավելի միջազգային աստղեր: Նախաձեռնության միջոցով բավարարվեցին Գյումրու, Վանաձորի, Նորքի, ՀՀ Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Արցախի հանրապետության ամբողջական հայտերը:

    2020
  • 2020 օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին հիմնադրամը մի գիշերվա ընթացքում օգնություն հասցրեց անձամբ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ: Լիբանանում Հայաստանի դեսպանն անձամբ ընդունեց և շնորհակալություն հայտնեց ահռելի օգնության համար:

    2020