Մայիսի 2- ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեկնարկեց «Միասին մենք կարող ենք» Anti COVID-19 միջազգային բարեգործական մարաթոն՝ 10 ժամ տեւողությամբ համերգային ծրագրով (Բաժանորդագրվի՛ր եւ դիտի՛ր - Youtube)՝ նպատակ ունենալով պայքարել համաճարակի դեմ եւ տարածել բարություն ամբողջ աշխարհում: Մարաթոնի սահմանները ներառել են աշխարհի 4 մայրցամաքները՝ ավելի քան 120 հայ եւ աշխարհահռչակ հայտնի աստղերի մասնակցությամբ: Տեսնել ավելին

«Միասին մենք կարող ենք» մարաթոնի ողջ հասույթը, միջոցառման շրջանակներում ստեղծված անկախ խորհրդի վերահսկողության ներքո, տրամադրվեց Հայաստանում COVID- 19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելով առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ սարքավորումներ եւ համապատասխան դեղորայք:

«Միասին մենք կարող ենք» մարաթոնի հավաքագրված միջոցներով Թովմասյան հիմնադրամն ամբողջությամբ բավարարել է՝

- ՀՀ Պաշտպանության նախարարություն 100%
- ՀՀ Ոստիկանության բժշկական վարչություն 100%
- Արցախի Հանրապետություն 100%
- Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց 100%
- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց 100%
- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց 100%

Ստորեւ կարող եք գտնել տեսանյութերը՝

Հանգանակությունները դեռ շարունակվում են:

Հասույթի հավաքագրման ողջ ընթացը հասանելի է առցանց եւ վերահսկվում է անկախ մարմիններից կազմված խորհրդի կողմից: Մեր հիմնադրամն անում է հնարավոր ամեն բան՝ ողջ ծրագրի թափանցիկությունն ապահովելու համար: տեսնել ավելին

Նախագծի շրջանակում միացի՛ր #twecan չելլենջին, փրկի՛ր կյանքեր եւ թո՛ղ Քո հետքը Նոր պատմության էջերում:

Կիսվի՛ր Քո սելֆիով սոցիալական ցանցերում, նշիր #twecan հեշթեգը.

Չելլենջի բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը կօգտագործվեն նոր տեսահոլովակում՝ համաշխարհային աստղերի մասնակցությամբ:

3 Կարող եք նաև նվիրատվություն կատարել՝ ուղարկելով Ձեր անուն, ազգանունը 8000կարճ համարին. SMS-ի արժեքը՝ 1000 AMD

4

3 Եթե ուզում եք միանալ աճուրդին և կատարել ոչ դրամային նվիրատվություն, ուղարկեք լուսանկար WhatsApp +374 43 040704 համարին

4 Կարող եք նաև նվիրատվություն կատարել՝ ուղարկելով Ձեր անուն, ազգանունը 8000կարճ համարին. SMS-ի արժեքը՝ 1000 AMD