Մշակույթ cover

Ավարտված նախագծեր

Հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

28 Հուլիսի, 2020

Հուլիսի 28-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:


Հանդիպում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հետ

28 Հուլիսի, 2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հրավերով «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը եղել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում, ծանոթացել ներկայիս պայմաններին և նյութատեխնիակական բազային, որտեղ դեռ 2017 թվականից Կարեն Սարգսյանի առաջարկով  հիմնադրամը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել  շենքային նոր պայմանների կառուցման համար։


«Միասին Մենք Կարող ենք» Արցախ

28 Հուլիսի, 2020

Հուլիսի 28-ին «Թովմասյան» հիմնադրամի պատվիրակությունը հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ այցելեց Արցախի Հանրապետություն։ «Միասին Մենք Կարող ենք» նախաձեռնութայն շնորհիվ հիմնադրամն ամբողջությամբ բավարարեց Արցախի Առողջապահության նախարարության կողմից ստացված հայտը։ Հիմնադրամը Մարտակերտի հիվանդանոցին նվիրաբերեց նոր շարժական ուլտրաձայնային ախտորոշիչ սարք Sonoscape E1 EXP։


«Միասին Մենք Կարող ենք» Նորք Ինֆեկցիոն Հիվանդանոց

10 Հուլիսի, 2020

«Միասին Մենք Կարող ենք» նախաձեռնության շնորհիվ հուլիսի 10- ին  «Թովմասյան» հիմնադրամն ամբողջությամբ բավարարեց Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի կողմից ներկայացված հայտը։ Հիվանդանոցը սպասարկում է COVID-19-ով վարակված հիվանդների գերակշիռ մեծամասնությանը։ Ստացված հայտին համապատասխան հիմնադրամն ինֆեկցիոն հիվանդանոցին տրամադրեց երեսուն հիվանդի մահճակալ եւ հիսուն պուլսօքսիմետր։


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

03 Հուլիսի, 2020

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ:


«Միասին Մենք Կարող ենք» ՀՀ Ոստիկանություն

24 Հունիսի, 2020

Վերջին սերնդի բիոքիմիական լաբորատորիայի անալիզատորը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նվերն է ոստիկանությանը։ Հունիսի 23-ին այն պաշտոնապես հանձնվեց ոստիկանության պոլիկլինիկային։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, ոստիկանության բժշկական վարչության, պոլիկլինիկայի, հոսպիտալի ղեկավար կազմն ու բուժանձնակազմը։


«Միասին Մենք Կարող ենք» ՀՀ Պաշտպանության նախարարություն

17 Հունիսի, 2020

Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։


«Միասին Մենք Կարող ենք» Վանաձոր եւ Գյումրի

13 Հունիսի, 2020

Նախաձեռնությունը կրում էր մասշտաբային բնույթ, որի շրջանակներում միացան հարյուրից ավելի միջազգային աստղեր, սահմանները ներառեցին աշխարհի ավելի քան 4 մայրցամաքներ: Եվ ինչպես տեսնում ենք, հավաքագրված գումարները ծառայեցին իրենց հիմնական նպատակին: Թովմասյան Բարեգործական հիմնադրամը, Վանաձորի եւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցների ներկայացրած հայտերի հիման վրա եւ անկախ հասարակական խորհրդի որոշմամբ, հավաքագրված գումարներից ավելի քան 50 մլն դրամն ուղղեց մարզային հիվանդանոցներ՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:


«Թովմասյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակները

20 Սեպտեմբերի, 2018

2018 թվականի սեպտեմբերի 20-ին ՝ ՀՀ Անկախության տոնի նախօրեին, Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի Երեւանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այցելեց համալսարան։ 


«Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված Յոգա Ֆլեշմոբ

14 Հունիսի, 2019

Հունիսի 14-ին Երեւանում ՝ Dvin Music Hall-ում, անցկացվեց յոգա ֆլեշմոբ, որը նվիրված էր յոգայի 5-րդ միջազգային օրվան:


«Թովմասյան» հիմնադրամը նվիրաբերեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցին 140 զույգ չմուշկ

01 Հունիսի, 2016

«Թովմասյան» հիմնադրամը՝ հոգաբարձուների խորհրդի անդամ տիկին Սուսաննա Թովմասյանի գլխավորությամբ, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցին նվիրաբերեց 140 զույգ չմուշկ:


«Աշոտ Երկաթ» խաչեր

01 Մարտի, 2021

Մարտի 1-ին Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն, որից հետո «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանին շնորհվեց «Աշոտ Երկաթ» ոսկե շքանշան։


Դուք եւս կարող եք Ձեռք բերել եւ փրկել մեր հերոսների կյանքերը

14 Փետրվարի, 2021

«Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղությունը՝ զինվորի աչքերով» ակցիան շարունակվում է։ Կազմակերպված աճուրդ-վաճառքի արդյունքում՝ արդեն վաճառվել է զինվորների կողմից նկարված չորս կտավ։


Խաղաղությունը՝ զինվորի աչքերով

28 Հունվարի, 2021

Հունվարի 28-ին՝ բանակի տոնի կապակցությամբ, այցելեցինք «Արթմեդ» բժշկական կենրոնում բուժում ստացող զինվորներին, շնորհավորեցինք նրանց, կարող ենք ասել՝ մեզ մոտ ստացվեց պարգեւել զինվորներին դրական լիցքեր, հիվանդանոցային ծանր մթնոլորտը թեւթեւացնել, ինչպես նաեւ զինվորների հետ միասին նկարեցինք կտավներ՝ «Խաղաղությունը` զինվորի աչքերով» խորագրով։


Միասին Արցախի մանուկների համար

13 Հոկտեմբերի, 2020

"Թովմասյան" հիմնադրամն ու "Dvin Music Hall"-ը համատեղ կազմակերպել են միջոցառում նվիրվար Արցախցի մանուկներին։ 


Միջոցառում Արցախցի Մանուկների համար

13 Հոկտեմբերի, 2020

Թովմասյան” հիմնադրամն ու “Dvin Music Hall”-ը միավորել են իրենց ուժերն ու ռեսուրսները՝ օգնելու եւ աջակցելու համար մեր հայրենակիցներին


«Միասին Մենք Կարող ենք» ։ Միասին Բեյրութի համար

12 Օգոստոսի, 2020

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, ի դեմս բարերար Արտակ Թովմասյանի, մեծ օգնություն է ցուցաբերել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետեւանքով տուժած հայկական համայնքին։ Նվիրատվության՝ 1 տոննա քաշով 120 արկղերը ներառում են սնունդ, հագուստ եւ հիմնական առաջին անհրաժեշտության պարագաներ:


«Միասին Մենք Կարող ենք» ամփոփիչ մամլու ասուլիս

03 Հուլիսի, 2020

Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 2-ին մեկնարկած «Միասին մենք կարող ենք» ծրագրի ու դրա շրջանակում համախմբման արդյունքում մենք կարողացանք Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքների հիվանդանոցներին տրամադրել այնպիսի սարքավորումներ, որոնց կարիքը դրանք ունեին։  Ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը՝ ամփոփելով  հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառումը։


Մանուկների տոնը

01 Հունիսի, 2020

Հունիսի մեկին Մանուկների տոնի կապակցությամբ «Թոմվասյան» հիմնադրամը կազմակերպել է զվարճալի միջոցառում՝ նվիրված հայ մանուկներին։


«Միասին Մենք կարող ենք» համերգի վերաբերյալ մամլու ասուլիս

01 Մայիսի, 2020

Այսօր տեղի ունեցավ աննախադեպ համերգի վերաբերյալ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին  «ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, երգիչներ Ալլա Լևոնյանն ու Սարո Թովմասյանը։


Միասին Մենք Կարող ենք

30 Ապրիլի, 2020

Մայիսի 2- ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեկնարկեց «Միասին մենք կարող ենք» Anti COVID-19 միջազգային բարեգործական մարաթոն՝ 10 ժամ տեւողությամբ համերգային ծրագրով (Բաժանորդագրվի՛ր եւ դիտի՛ր - Youtube)՝ նպատակ ունենալով պայքարել համաճարակի դեմ եւ տարածել բարություն ամբողջ աշխարհում: Մարաթոնի սահմանները ներառել են աշխարհի 4 մայրցամաքները՝ ավելի քան 120 հայ եւ աշխարհահռչակ հայտնի աստղերի մասնակցությամբ:


Ցուցահանդես՝ բաց երկնքի տակ

28 Օգոստոսի, 2019

«Թովմասյան» հիմնադրամը եւ all.me հարթակը հովնավորել են Հայաստանում անցկացվող միջազգային առաջին ֆոտոֆեստիվալը (Armenian International Photo Fest), որին մասնակցում են լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից: 


Արտակ Թովմասյան «Տարվա Մեկենաս»

13 Փետրվարի, 2018

Փետրվարի 13-ին «Տարվա Մեկենաս» գլխավոր մրցանակը շնորհվեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանին:


«ARMENIAN BAZAAR» Ցուցահանդես-վաճառք

12 Հուլիսի, 2016

«Թովմասյան» հիմնադրամն Արարատ հյուրանոցի հետ համատեղ հուլիսի 12-ին Արարատ հյուրանոցի ձմեռային այգում կազմակերպել էր հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ «ARMENIAN BAZAAR», հայ արտադրողների և ստեղծագործողների մասնակցությամբ:


Կապ մեզ հետ

Կարող եք մեզ ձեր հարցը տալ այստեղ կամ զանգահարել

  • +374 43 040704
    ՀՀ տարածք
  • tovmasyanfoundation@all.me

  • Երևան, ՀՀ - Պարոնյան 40